VARDA-ի անկրկնելի շոուն ի օգնություն Հայաստանի մանկատների երեխաներին (ֆոտոռեպորտաժ)

01:17   30 օգոստոսի, 2015

«Հավանա» ռեստորանային համալիրում օգոստոսի 29-ին կայացավ VARDA SHOW համերգային ծրագիրը:

NEWS.am STYLE-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ համերգից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Գավառի մանկատան սան 15-ամյա Նինային, որը տեսողության խնդիր ունի, եւ Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներից մեկի ողնաշարի վիրահատության եւ դեղորայքի ձեռքբերման համար:

«Ուրախ եմ, որ օգնելու եմ կարիքավոր երեխաներին։ Այսօր երեկոյան կկայանա համերգ, որի ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կծառայի։ Ողջունելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպվում, իսկ մենք՝ արտիստներս, օգնում ենք դրանց իրականացմանը։ Շատ երեխաներ կան, որոնք դրա կարիքն ունեն։ Շատ լավ կլինի, որ այն ավանդույթ դառնա, եւ ամեն ամիս մեկ արտիստ կարողանա օգնել երեխաների»,- ավելի վաղ նշել է Վարդան։



© NEWS.am STYLE