Կանադացի Էշլի Բուրնհեմը՝ «Միսիս Տիեզերք-2015»-ի հաղթող

13:16   30 օգոստոսի, 2015

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է «Միսիս Տիեզերք-2015» միջազգային մրցույթը: Այս տարի «Միսիս Տիեզերք» ճանաչվել է Կանադան ներկայացնող Էշլի Բուրնհեմը:

 

«Հպարտ եմ, որ դարձել եմ Միսիս Տիրեզերք: Կանադան առաջին անգամ է հաղթում այս մրցույթում: Ես այնքան երջանիկ եմ», - Instagram-ում գրել է Էշլին:

Հիշեցնենք, որ «Միսիս Տիեզերք-2015» մրցույթն անցկացվել է Մինսկում օգոստոսի 24 – 30: «Միսիս Տիեզերք» տիտղոսին արժանանալու համար պայքարել են 60 գեղեցկուհի՝ աշխարհի տարբեր երկրներից: Ավելացնենք, որ երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը, իսկ երրորդում հայտնվել է Ուկրաինայի մասնակիցը:

 

 

Աղբյուրը՝ Spletnik

 

 

 



© NEWS.am STYLE