Ռոբին Ռայթը չեղյալ է հայտարարել իր եւ Բեն Ֆոսթերի նշանադրությունը

10:27   31 օգոստոսի, 2015

Դերասանուհի Ռոբին Ռայթը չեղյալ է հայտարարել իր եւ Բեն Ֆոսթերի նշանադրությունը։ E!-ի փոխանցմամբ՝ զույգի բաժանման պատճառը դեռ հայտնի չէ, բայց հավանաբար Ռայթն ու Ֆոսթերը չեն կարողացել հարթել իրենց հարաբերությունները։

Նշենք, որ դերասանները մի քանի տարի ընկերություն էին անում, 2014-ին որոշեցին բաժանվել, իսկ հետո հաշտվեցին եւ կրկին միասին էին։

Ի դեպ, Ռոբինը նախկինում երկու անգամ ամուսնացել է, իսկ Ֆոսթերը դեռ երբեք չի օրինականացրել իր հարաբերությունները։

 

Լուսանկարը՝ Gettyimages.com

 



© NEWS.am STYLE