Հայտնի են MTV Music Video մրցանակաբաշխության հաղթողները

12:01   31 օգոստոսի, 2015

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացել է MTV Music Video մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին՝ «Տարվա հոլովակ»-ին, արժանացել է Թեյլոր Սվիֆթն՝ իր «Bad Blood» երգի տեսահոլովակով։ Բայց Թեյլորի մրցանակներն այսքանով չեն սահմանափակվել, քանի որ նա նաեւ հաղթել է երգչուհու լավագույն տեսահոլովակ, լավագույն փոփ-հոլովակ, ինչպես նաեւ լավագույն համագործակցություն անվանակարգերում ՝ իր եւ ռեփեր Քենդրիկ Լամարի համատեղ «Bad Blood» երգի աշխատանքների համար։

Երգչի լավագույն տեսահոլովակ ճանաչվել է Մարկ Ռոնսոնի «Uptown Funk» երգը՝ Բրունո Մարսի մասնակցությամբ։ Լավագույն հիփ-հոփ հոլովակ համարվել է Նիքի Մինաժի «Anaconda», իսկ ռոք-հոլովակ՝ Fall Out Boy-ի «Uma Thurman» տեսահոլովակները։

Լավագույն վիդեո-էֆեկտներ մրցանակը բաժին է հասել Skrillex & Diplo-ին «Where Are U Now» տեսահոլովակի համար, լավագույն մոնտաժ համարվել է Բեյոնսեի «7/11» տեսահոլովակի մոնտաժը։

 

  

Լուսանկարները՝ Gettyimages.com

 



© NEWS.am STYLE