Նիքի Մինաժը Մայլ Սայրուսին «լիրբ» է անվանել

16:17   31 օգոստոսի, 2015

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացած MTV VMA մրցանակաբաշխությունն առանց սկանդալների չի անցել։ «Լավագույն հիփ-հոփ հոլովակ» մրցանակին արժանանալու համար բեմ բարձրացած Նիքի Մինաժն իր շնորհակալական ելույթի ժամանակ դիմել է բեմի մյուս կողմում կանգնած Սայրուսին եւ նրան «լիրբ» անվանել. «Իսկ այժմ վերադառնանք այս լրբին, որն ինձ ասելիք ուներ մամուլում։ Ի՞նչ նորություն կա»,- հայտնել է  DailyMail.-ը։

Ի պատասխան Մայլին հայտարարել է. «Մենք բոլորս աշխատում ենք նույն բնագավառում, հարցազրույցներ տալիս եւ գիտենք, թե ինչպես է ամեն ինչ մանիպուլյացիայի ենթարկվում։ Շնորհավորում եմ, Նիքի»։

Չնայած շատերը կարծում են, որ սա բեմադրված է եղել շոուն ավելի հետաքրքիր դարձնելու համար, սակայն հոլովակում հստակ երեւում է, թե ինչպես է Մայլիի ժպիտը ակնթարթորեն փոխվում, երբ Նիքին դիմում է նրան։

 



© NEWS.am STYLE