MTV VMA. Քանիե Ուեսթը մարիխուանայի ազդեցության տակ հայտարարել է, որ ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի նախագահ

12:05   31 օգոստոսի, 2015

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացել է MTV VMA մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը։ 34-ամյա գեղեցկուհին եկել էր սատարելու ամուսնուն՝ ռեփեր Քանիե Ուեսթին։

Վերջինս Բիգ Շոնի եւ Ջոն Լեջենդի հետ արժանացել է կարեւոր մրցանակի. նրա տեսահոլովակները համարվել են սոցիալապես կարեւոր հաղորդագրություն եւ ասելիք ունեցող հոլովակներ։

Մրցանակը ստանալիս աշխարհահռչակ ռեփերը ելույթ է ունեցել եւ նշել, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

Իհարկե, դրանից հետո նա հայտարարել է, որ ելույթ ժամանակ եղել է մարիխուանայի ազդեցության տակ։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE