Առնոլդ Շվարցենեգերը՝ չար կատակի զոհ

18:19   31 օգոստոսի, 2015

Առնոլդ Շվարցենեգերը դարձել է հաքերների չար կատակի զոհը։ Հաքերները հայտարարել են, որ հոլիվուդյան աստղը սրտի նոպայի պատճառով մահացել է։ Կիբերհանցագործներին հաջողվել է կոտրել MSNBC.com կայքը եւ տեղեկություն տարածել դերասանի մահվան մասին, հայտնել է International Business Times-ը։

Աղբյուրը տեղեկացրել է, որ անգամ անհայտ մեկը զանգել է Լոս Անջելեսի ոստիկանություն եւ հայտնել դերասանի մահվան մասին։ Սակայն բարեբախտաբար 68-ամյա Առնին ողջ եւ առողջ է։ Նրա մահվան լուրը հերքել են մտերիմներն ու ընկերները։

Նշենք, որ նման չար կատակի զոհն են դարձել մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Ռիզ Ուիզերսփունը, Ռոբերտ Պատինսոնը, Ֆիլ Քոլինզը, Քրիս Ջեները եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE