Քամերոն Դիասը հղի՞ է

11:34   1 սեպտեմբերի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քամերոն Դիասը, միգուցե, հղի է։ Տեւական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Քամերոնը շուտով երեխա է պարգեւելու իր ընտրյալին՝ Բենջի Մադենին։ Իսկ երբ դերասանուհին իր փորիկը թաքցնող հագուստով ժամանել է Լոս Անջելեսի օդանավակայան, լրագրողները սկսել են մտածել, որ դերասանուհու հղիության մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, հայտնել է DailyMail-ը։

Դիասը ջինսե վերնաշապիկը կապել է որովայնին, իսկ պայուսակը կախել այնպես, որ նրա հղիության փաստը քողարկվի։ Դերասանուհու այս տեսքն էլ կասկածի տեղիք է տվել, որ 2015-ի հունվարին ամուսնացած Քամերոնը սպասում է իր առաջնեկին։



© NEWS.am STYLE