Ո՞վ է ամենահարուստ երաժիշտն ըստ The Mirror-ի

12:31   1 սեպտեմբերի, 2015

«U2» խմբի վոկալիստ Բոնոն համարվել է ամենահարուստ երաժիշտը։ Ըստ «The Mirror»-ի՝ իռլանդացու կարողությունը կազմում է 1.5 միլիարդ դոլար, որը նա վաստակել է Facebook սոցիալական կայքի բաժնետոմսերի շնորհիվ։

Այս վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտվել է Փոլ ՄաքՔարթնին՝ 1.1միլիարդ դոլար ունեցվածքով։ Իսկ երրորդում փոփի թագուհի Մադոննան է, որի կարողությունը 800 միլիոն դոլար է։



© NEWS.am STYLE