Քորթնի Քարդաշյանը սատարել է հղի քրոջը

16:08   1 սեպտեմբերի, 2015

Քորթնի Քարդաշյանը սատարել է հղի քրոջը՝ Քիմ Քարդաշյանին։ Օգտատերերը չեն հավատում 34-ամյա աստղի հղիության իրական լինելուն։ Նման կասկածի տեղիք է տվել Քիմի զգեստը, որով նա ներկայացել է MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ։ Օգտատերերը կարծում են, որ Քիմի զգեստը «չի ցուցադրել» նրա կլորիկ փորիկը, քանի որ նա հղի չէ։

Քորթնին Instagram-ում հրապարակել է իր եւ Քիմի համատեղ լուսանկարն ու գրել. «Իմ գեղեցկուհի, հղի քույրիկը»։

«The Mirror»-ի փոխանցմամբ՝ լուրերն այն մասին, որ Քիմը հղի չէ եւ կեղծ փորիկ է դնում, իսկապես լայն տարածում է գտել համացանցում։ Քիմն անգամ լողազգեստով լուսանկար է հրապարակել, սակայն դա նույնպես չի փարատել օգտատերերի կասկածները։

 



© NEWS.am STYLE