Սպիտակ տունը՝ Քանիե Ուեսթի նախագահ դառնալու մտադրության մասին

18:31   1 սեպտեմբերի, 2015

Աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթի 2020-ին նախագահ դառնալու մտադրության մասին իրենց կարծիքն են արտահայտել ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունում։  

Washington Times,-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահի մամլո-քարտուղար Ջոշ Էռնեստը հռետորական հարց է  հնչեցրել. «Հետաքրքիր է՝ նախընտրական ինչ կարգախոսով է նա նախշազարդելու իր գլխարկը»։

Իր հերթին ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Թվիթթերում հայտնվել է հետեւյալ գրառումը. «Բարի գալուստ նախընտրական պայքար, պարոն Ուեսթ։ Ուրախ ենք ձեզ տեսնել»։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ հայտնի ռեփերը ելույթ է ունեցել եւ նշել, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին։



© NEWS.am STYLE