Կորել է Թոմ Քրուզի մայրը

10:01   2 սեպտեմբերի, 2015

Կորել է հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի մայրը՝ Մերի Լի Սաուսը։  78-ամյա կինը դեռեւս ապրիլից է անհետացել, հայտնել է The Esquire-ը։

Վերջին անգամ աստղի մորը տեսել են Լոս Անջելեսի Սաենթոլոգիական կենտրոնում Զատկի տոնը նշելիս։ Ի դեպ, Radar Online-ի փոխանցմամբ՝ կնոջ անհետացումը հենց այս կենտրոնի անդամներն են կազմակերպել, քանի որ Թոմը խնդիրներ ունի իր սաենթոլոգ-ընկերների հետ։  Հուլիսին ԶԼՄ-ներում են լուրեր էին պտտվում, որ դերասանը որոշել է այլեւս չհաճախել Սաենթոլոգիական կենտրոն, որի անդամն էր շուրջ 25 տարի։

Սակայն պաշտոնական ոչ մի մեկնաբանություն դեռ չկա։ Մնում է միայն սպասել Քրուզի հայտարարությանը կամ Մերի Լի Սաուսի վերադարձին։

  



© NEWS.am STYLE