Բլեք Չայնան 120 հազար դոլարով Audi R8 է գնել

14:08   2 սեպտեմբերի, 2015

Բլեք Չայնան այնքան էլ չի մտահոգվում, որ իր երեխայի հայրը՝ 25-ամյա ռեփեր Tyga-ն, լքելով  իրեն, սիրավեպ է սկսել 18-ամյա Քայլի Ջեների հետ եւ վերջինիս ծննդյան տարեդարձի առթիվ 320000 դոլարանոց Ferrari նվիրել։

Չայնան որոշել է պատասխան հարված հասցնել՝ 120 հազար դոլարով Audi R8 գնելով։ Այս մասին մոդելը հայտնել է Instagram-ում։

«Իմ նոր փոքրիկը»,- մեքենայի լուսանկարը մեկնաբանել է մոդելը։

Նշենք, որ բացի Audi R8-ից, Չայնայի ավտոտնակում կան նաեւ Range Rover Sport եւ BMW 6 մակնիշի ավտոմեքենաներ։



© NEWS.am STYLE