Հմայիչ Ալեսանդրա Ամբրոսիոն՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի հյուր

15:04   2 սեպտեմբերի, 2015

Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն ժամանել է Իտալիա՝ մասնակցելու Վենետիկի միջազգային կինոփառատոնին։

Բրազիլուհին, ինչպես միշտ, հիանալի տեսք է ունեցել։ 34-ամյա գեղեցկուհին ներկայացել է կապույտ հագուստով, որը համադրել է Hermes պայուսակով։ Հավանաբար Victoria's Secret-ի «հրեշտակը» հայտնվելու է այսօր երեկոյան Լիդո կղզում մեկնարկող կինոփառատոնի կարմիր գորգի վրա։

Նշենք, որ այս տարի փառատոնին ներկայացված են 21 ֆիլմ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Splash

 



© NEWS.am STYLE