Էդի Ռեդմեյնը՝ տրանսսեքսուալ նկարչի դերում «Դանիացի աղջիկը» ֆիլմի առաջին թրեյլերում

16:11   2 սեպտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է «Դանիացի աղջիկը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Էդի Ռեդմեյնի մասնակցությամբ։ Ֆիլմում 33-ամյա բրիտանացի դերասանը մարմնավորել է տրանսսեքսուալ նկարչի կերպար։

Ռեժիսոր Թոմ Հուպերի ֆիլմի հիմքում նկարչի կենսագրությունն է։ Ամեն ինչ սկսվում է այն հանգամանքից, որ Վեգեների կինը, որը նույնպես նկարիչ է, մի անգամ խնդրում է նրան կանացի զգեստ հագնել, քանի որ բնորդուհին չէր եկել։ Սկզբում տղամարդը այս ամենն անմեղ խաղ է համարում եւ սկսում հանդես գալ Լիլի Էլբե կեղծանունով։ Սակայն ավելի ուշ՝ 1931թ-ին, Էյնարը դառնում է առաջին մարդը, որը վիրահատական միջամտության արդյունքում փոխում է իր սեռը։ 



© NEWS.am STYLE