Ռիհանային «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում

17:07   2 սեպտեմբերի, 2015

Երգչուհի Ռիհանային «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում։ Պապարացիները երգչուհուն լուսանկարել են օդանավակայանի ժամանման սրահում։ Հայտնի աստղը ներկայացել է սպորտային հագուստով՝ ձեռքին կանաչ բաճկոն՝ չնայած քաղաքի շոգ եղանակին։

Ի դեպ, վերջերս Ռիհանան ներկայացրել է իր նոր բույրը՝ RiRi։ Նյու Յորքի Macy’s հանրախանութում անցկացված շնորհանդեսին Ռիհանան ընտրել է Vivienne Westwood բրենդի, 80-ականների ոճով կարված վարդագույն զգեստ, որը շատ համապատասխան էր իր ներկայացրած օծանելիքին։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE