Քենդալ Ջեները՝ Estee Lauder-ի գովազդում

18:35   3 սեպտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է Estee Lauder-ի Modern Muse Le Rouge բույրի գովազդային հոլովակը՝ 19-ամյա Քենդալ Ջեների մասնկացությամբ։

«Հոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում իմ ծննդյան տոնից հետո։ Եվ հենց այդ պատճառով ես հիանալի տրամադրություն ունեմ։ Ինչը կարող է ավելի հիանալի լինել, քան հարազատ քաղաքի փողոցներում աշխատելը։ Ճիշտ է, այդ օրը նկարահանման հրապարակի մոտ մարդաշատ չէր, բայց միեւնույնն է, պապարացիներին հաջողվեց լուսանկարել ինձ»,- գրել է Քենդալը, որն այս ապրանքանիշի հետ պայմանագիր է կնքել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE