Ավրիլ Լավինն ու Չադ Կրյուգերը բաժանվում են

11:01   3 սեպտեմբերի, 2015

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը Instagram-ում հայտարարել է, որ բաժանվում է Nickelback ռոք խմբի մենակատար Չադ Կրյուգերից։ Ավրիլը հրապարակել է իր եւ Չադի հարսանեկան լուսանկարը եւ գրել.

«Սրտի կսկիծով պետք է հայտարարեմ, որ ես եւ Չադը բաժանվում ենք։ Մենք միասին ոչ միայն ապրում էիք, այլեւ ստեղծագործում։ Մենք միշտ կմնանք լավ ընկերներ եւ կշարունակենք հոգ տանել միմյանց մասին։ Շնորհակալություն բոլորին՝ մեզ աջակցելու համար»։

Նշենք, որ Լավինն ու Կրյուգերը ամուսնացել են 213-ին։



Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE