Թեյլոր Սվիֆթը՝ ռասիստական սկանդալի կենտրոնում

11:27   3 սեպտեմբերի, 2015

Հանգստյան օրերին ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է իր նոր տեսահովակը՝ «Wildest Dreams», որն արդեն ավելի քան 18 միլիոն դիտում ունի YouTube-ում։

Սակայն Daily Mail-ի փոխանցմամբ՝ երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Հոլովակում Թեյլորի հերոսուհին նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում, որի գործողությունները կատարվում են Աֆրիկայում։ Սակայն հոլովակում ոչ մի սեւամորթ չկա, ինչն էլ մեծ իրարանցում է առաջացրել։ Օգտատերերը Սվիֆթին մեղադրել են ռասիզմի մեջ։

 «Ցանկացել են նկարահանել հոլիվուդյան մելոդրամա, սակայն ստացվել է հոլիվուդյան ռասիզմ»,- Twitter-ում գրել են բարկացած օգտատերերը։



© NEWS.am STYLE