Ռոբերտ Պատինսոնը անսպասելիորեն հայտնվել է զույգի հարսանիքին եւ լուսանկարվել հյուրերի հետ

14:02   3 սեպտեմբերի, 2015

Հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը, ինչպես բոլոր բրիտանացիները, հումորի լավ զգացում ունի։

29-ամյա դերասանը որոշել է անակնակալ մատուցել նորապսակ Թոմ եւ Սարա Լենիհաններին՝ անսպասելիորեն հայտնվելով զույգի հարսանիքին։

Huffington Post-ի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ Պատինսոնը ժամանել է Բելֆասթ եւ կանգ առել Culloden Hotel-ում, որտեղ էլ անցկացվել է Թոմի եւ Սարայի հարսանիքը։ Հենց որ դերասանը դուրս է եկել իր համարից հարսի ընկերուհիները միանգամից նկատել են նրան եւ սկսել լուսանկարվել դերասանի հետ։ Ականատեսները պատմում են, Պատինսոնը լուսանկարվել է 20 հյուրերի, ինչպես նաեւ նորապսակ զույգի հետ։

«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր տեսախցիկը ձեռքին վազում են աստղերի հետեւից, բայց խնդրեցի կնոջս լուսանկարել մեզ։ Ռոբերտը շատ բարի էր։ Կարող էր նաեւ հրաժարվել, բայց լուսանկարվեց մեր բոլոր հյուրերի հետ»,- գրել է Թոմը։

 



© NEWS.am STYLE