Ալլա Պուգաչովան՝ առանց դիմահարդարման

14:39   3 սեպտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է Ալլա Պուգաչովայի առանց դիմահարդարման լուսանկարը, որն Instagram-ում հրապարակել է երգչուհու ոճաբան Ալիշերը։ Վերջինս լուսանկարը մեկնաբանել է այսպես.

«Այսօր մեր դստեր մոտ հյուր էր եկել մի գեղեցկուհի։ Ես չկարողացա զսպել ինձ եւ լուսանկարեցի նրան։ Խնդրում էի նրան, որ չջնջեմ լուսանկարը, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ գեղեցկուհի է նա, ինչ տեսք ունի եւ ինչպես է պատրաստվում Նոր ալիք մրցույթին, որտեղ իր նոր երգերով եւ նոր զգեստներով ուրախացնելու է երկրպագուներին։ Ահա թե ինչ է նշանակում ճիշտ սննդակարգին հետեւելը, լավ քնելն ու սիրելի մարդկանցով շրջապատված լինելը։ Ես հպարտանում եմ մեր Ալլայով։ Հ.Գ. բարկանում էր, որ լուսանկարում առանց դիմահարդարման է, բայց ինձ այսպես ավելի է դուր գալիս»,- գրել է ոճաբանը։



© NEWS.am STYLE