Ռիհանան՝ Dior-ի նոր ֆոտոշարքում

15:15   3 սեպտեմբերի, 2015

Վերջերս Ռիհանան  հաճախ է գրավում բոլորի ուշադրությունը՝ ներկայացնելով իր նոր բույրը, նկարահանվելով Puma-ի նոր գովազդում եւ այլն։

Այս անգամ երգչուհին նկարահանվել է Dior-ի նոր ֆոտոշարքում, որից մի քանի լուսանկար հայտնի աստղը հրապարակել է Instagram-ում։

Ֆոտոշարքն իրականացրել է Քրեյգ Մաքդինը։

Հիշեցնենք որ գեղեցկուհի Ռիհանան նկարահանվել է Dior-ի «Secret Garden» մինի-ֆիլմաշարում։

 



© NEWS.am STYLE