Instagram-ի «թագուհի» Քիմ Քարդաշյանի էջին արդեն 45 միլիոն բաժանորդագրված օգտատեր կա

13:03   3 սեպտեմբերի, 2015

Իզուր չէ, որ Քիմ Քարդաշյանին անվանում են Instagram-ի «թագուհի»։ Փետրվարին Քարդաշյանը Instagram-ում բաժանորդագրված օգտատերերի թվով զիջում էր միայն Բեյոնսեին, սակայն օգոստոսից 34-ամյա հայուհուն հաջողվեց գերազանցել աշխարհահռչակ երգչուհուն։ Իսկ այսօր Քիմն իր երկրպագուներին հայտնել է, որ իր էջում արդեն 45 միլիոն բաժանորդագրված օգտատեր կա։

Քիմը ներկայացրել է նոր լուսանկարներ, որոնցից մեկը մեկնաբանել է այսպես.

«45 միլիոն բաժանորդագրված օգտատեր. ես ձեզ սիրում եմ»։

Նշենք, որ այս պահի դրությամբ Instagram-ում բաժանորդագրված օգտատերերի թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Թեյլոր Սվիֆթը (44 միլիոն 77 հազար), իսկ Բեյոնսեն՝ երրորդն է (44 միլիոն)։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE