Բրյուս Ուիլիսը դստեր հետ նկարահանվելու է նոր ֆիլմում

16:43   3 սեպտեմբերի, 2015

Հուլիսին հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսը խաղալու է չինական «Ռմբակոծում» ֆիլմում։ Հոլիվուդյան հայտնի դերասանը մեծապես զարմացել է, երբ տեղեկացել է, որ նկարահանվելու է ավագ դստեր՝ 27-ամյա Ռումերի հետ, հայտնել է showbiz411.com-ը։ 60-ամյա դերասանը պատմել է, որ տեղյակ չի եղել դստեր մասնակցության մասին։

«Ես հպարտանում եմ նրանով։ Ռումերը նույնպես դեր է ստացել չինական «Ռմբակոծում» մարտաֆիլմում։ Ես այս ամենի հետ ոչ մի կապ չունեմ։ Նրանք ընտրել են Ռումերին բուժքրոջ դերի համար»,- պատմել է դերասանը։

Նշենք, որ հայր եւ դուստր Ուիլիսներ նկարահանվելու են երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող չինական «Ռմբակոծում» մարտաֆիլմում։  Ցզյաո Ֆենգի 65 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմի խորհրդատուն է կինոդերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը։



© NEWS.am STYLE