Ու՞մ «կսատարեն» Բրեդ Փիթը, Դի Կապրիոն, Բրյուս Ուիլիսը, Ջեքի Չանը եւ ուրիշներ ռուսաստանյան ընտրություններում

17:39   3 սեպտեմբերի, 2015

Ճիշտ է, մեզ այնքան էլ չի հետաքրքրում Կալինինգրադի նահանգապետի ընտրությունները, սակայն համացանցում գտել ենք մի հետաքրքիր հոլովակ՝ ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Հոլովակում «նկարահանվել են» Բրեդ Փիթը, Կրիշտիանու, Ռոնալդուն, Դի Կապրիոն, Բրյուս Ուիլիսը, Ջեքի Չանը, Վին Դիզելը եւ շատ այլ աստղեր՝ չնայած նրանք տեղյակ չեն այդ մասին։

Կալինինգրադի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովի YouTube-ի էջում հայտնվել է հոլովակ, որում վերը նշված աստղերը «սատարում են» նրան գալիք ընտրություններում։ Սակայն հոլովակի հերոսները, քիչ հավանական է, որ ուրախ կլինեին ներգրավված լինել այս քարոզարշավում։

 

 

Աղբյուրը՝ Spletnik

 

 



© NEWS.am STYLE