Օլեգ Յանկովսկու որդու մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

15:36   3 սեպտեմբերի, 2015

Քաղցկեղից մահացած հայտնի դերասան Օլեգ Յանկովսկու որդու՝ Ֆիլիպի մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել, տեղեկացրել է «Дни»-ին՝ վկայակոչելով Super-ին։ Ֆիլիպ Յանկովսկու մոտ լիմֆոմա է ախտորոշվել։ Դերասանների ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆիլիպն արդեն տեւական ժամանակ է պայքարում է այդ չարաբաստիկ հիվանդության դեմ։

Ֆիլիպի մոտ առողջական խնդիրները սկսվել են 2009-ից։ Դերասանն արդեն մի քանի անգամ քիմիաթերապիա է անցել, ինչից հետո նրա վիճակը փոքր-ինչ կարգավորել է։ Քիմիաթերապիայից հետո առողջությունը վերականգնելու համար Ֆիլիպը մեկնել է Իսրայել։



© NEWS.am STYLE