Արցախի անկախության 24-րդ ամյակին նվիրված ցուցահանդես (ֆոտո)

23:00   3 սեպտեմբերի, 2015

ՀՅԴ երիտասարդ անդամներն այսօր՝ օգոստոսի 3-ին, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին Արցախի ազատամարտիկների լուսանկարների ցուցահանդես:

«Ցուցահանդեսը նվիրված է Արցախի անկախության 24-րդ ամյակին: Մեր նպատակն է տեղի բնակչությանը ծանոթացնել, թե ինչպես է Արցախն ազատագրվել»,- ասաց ՀՅԴ անդամ եւ Հայաստանի երիտասարդական միության անդամ  Վարդան Պապիկյանը:

Նշենք, որ միջոցառման մեկնարկը տրվել է օգոստոսի 2-ին  Շ. Ազնավուրի հրապարակում, որտեղ երիտասարդները բացի լուսանկարների ցուցադրությունից նաեւ կազմակերպել էին Շուշի մասին պատմող ֆիլմի դիտում եւ ազգագրական երգ ու պար:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE