Ջոնի Դեպը եւ Օռլանդո Բլումը վիճել են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանման ժամանակ

11:05   4 սեպտեմբերի, 2015

Ջոնի Դեպը եւ Օռլանդո Բլումը վիճել են «Կարիբյան ծովի ծովահենները -5» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնել է celebdirtylaundry-ը։

Վիճաբանության առարկան Բլումն է։ Դեպին դուր չի եկել, որ Disney կինոստուդիան 38-ամյա Օռլանդոյին հրավիրել է նկարահանվել հայտնի ֆիլմաշարի հինգերորդ մասում։ Ավելին, դերասանին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնին բարկացել է, որ ընկերությունը պատրաստ է բավականին մեծ հոնորար վճարել Բլումին։ Ճիշտ է, Օռլանդոյի հոնորարի չափը դեռ հայտնի չէ, սակայն Դեպը նոր ֆիլմում նկարահանվելու համար կստանա 55 միլիոն դոլար։ Դերասանները պարբերաբար վիճում են, ինչը խաթարում է նկարահանող անձնակազմի արդյունավետ աշխատանքը։



© NEWS.am STYLE