Ու՞ր է նայում Քրիստին Ուզունյանը. Բեն Աֆլեքը կնոջ հետ այցելել է բժշկի

10:11   4 սեպտեմբերի, 2015

Բեն Աֆլեքը կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ այցելել են բժշկի։ Պապարացիները հոլիվուդյան հայտնի զույգին (առանց երեխաների) լուսանկարել են Սանտա-Մոնիկայում, հայտնել է Just Jared-ը։

Հիվանդանոցից դուրս գալուց հետո զույգը հեռացել է Բենի մեքենայով։

Հիշեցնենք, որ  օգոստոսին արեւմտյան ԶԼՄ-ները գրում էին, որ Ջենիֆեր Գարները կանգնած է շատ լուրջ ընտրության առաջ. ներել ամուսնու դավաճանությունը իր երեխաների նախկին դայակ Քրիստին Ուզունյանի հետ, թե ոչ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ Բենի եւ Ջենիֆերի համար երեխաները միշտ առաջին տեղում կլինեն, եւ նրանք չեն պատրաստվում վերջնականապես խզել իրենց հարաբերություններին։ Ավելին, Աֆլեքը եւ Գարները շարունակում են ապրել նույն հարկի տակ, կրել իրենց ամուսնական մատանիները եւ միասին ներկայանալ տարբեր միջոցառումներին։

 

Լուսանկարները՝ Just Jared

 



© NEWS.am STYLE