Շառլոտա Ռայլին երեխա է պարգեւելու Թոմ Հարդիին

14:34   4 սեպտեմբերի, 2015

Երեկ Լոնդոնում կայացել է «Լեգենդը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը մարմնավորած Թոմ Հարդին կարմիր գորգով անցել է կնոջ՝ Շառլոտա Ռայլիի ուղեկցությամբ եւ միանգամից պարզ է դարձել, որ շուտով Ռայլին երեխա է պարգեւելու Թոմին։ 

Ի դեպ, Ռայլիի համար նա կլինի առաջին, իսկ Թոմի համար երկրորդ երեխան. Թոմը որդի ունի առաջին ամուսնությունից։

Հիշեցնենք, որ Հարդին եւ Ռայլին գաղտնի ամուսնացել են 2014-ին՝ նշանադրությունից 4 տարի անց։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Rex Shutterstock, Wenn, Getty, Invision, AP, X17Online, Splash



© NEWS.am STYLE