Համացանցում հայտնվել է նոր «Ջեյմս Բոնդի» պոստերը

12:02   4 սեպտեմբերի, 2015

Երկու ամսից ամբողջ աշխարհը հնարավորություն կունենա դիտել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը՝ Դենիել Քրեյգի մասնակցությամբ։ Համացանցում հայտնվել է ֆիլմի նոր պոստերը, որում սպիտակ կոստյումով Քրեյգը կանգնած է ատրճանակը ձեռքին։

Նշենք, որ Դենիել Քրեյգի, Մոնիկա Բելուչիի, Լեա Սեյդուի, Քրիստոֆ Վալցի, Էնդրյու Սքոթի մասնակցությամբ նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ի հոկտեմբերի 26-ին։

 



© NEWS.am STYLE