Քանիե Ուեսթը Comedy Central Roast հաղորդմանը կբացատրի, թե ինչու է ցանկանում դառնալ ԱՄՆ-ի նախագահ

16:10   4 սեպտեմբերի, 2015

Օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում կայացած MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը ելույթ էր ունեցել եւ հայտարարել, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին։  Այժմ բոլորին տանջում է մի հարց՝ արդյո՞ք ռեփերը իսկապես մտադիր է դիմել այս քայլին, թե սա հաջողված կատակ էր։

HollywoodLife.com-ի փոխանցմամբ՝ Քանիե Ուեսթը Comedy Central Roast հաղորդման ժամանակ կբացատրի, թե ինչու հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ դառնալու իր ցանկության մասին։ Շոուին ներկա են լինելու նաեւ Քանիեի ընկերները, ովքեր կատակելու են այս թեմայի շուրջ։

 



© NEWS.am STYLE