16-ամյա Բրուքլին Բեքհեմը՝ MissVogue-ի շապիկին

18:12   4 սեպտեմբերի, 2015

Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմների որդին՝ Բրուքլին Բեքհեմը, հայտնվել է Miss Vogue-ի շապիկին։ Տղան ոչ միայն լուսանկարվել, այլեւ հարցազրույց է տվել ամսագրին եւ պատմել իր սկզբունքների մասին։ 

Բրուքլինը խոստովանվել է, որ չնայած ֆուտբոլասեր է, բայց նրան նորաձեւության աշխարհն ու կինոն ավելի են հետաքրքրում եւ մտադիր է հենց արվեստի բնագավառում ստանալ իր կրթությունը։



© NEWS.am STYLE