Թեյլոր Սվիֆթը սատարում է Քանիե Ուեսթին ԱՄՆ-ի նախագահ դառնալու հարցում

14:07   5 սեպտեմբերի, 2015

Աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը սպիտակ վարդերի փունջ է նվիրել հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթին։ Այս մասին տեղեկացրել է հենց Թեյլորը՝ Instagram-ում հրապարակելով ծաղկեփնջով լուսանկարն ու գրելով. «Քանիեն ամենագեղեցիկ ծաղիկներն է ուղարկել ինձ»։  

Գրառման վերջում Թեյլորը տեղադրել է KanTay2020 հեշթեգը, որով նա ակնարկել է, որ սատարում է ռեփերի՝ 2020-ին ԱՄՆ-ի նախագահ դառնալու մտադրությանը։ 

Այս ամենից պարզ է դառնում, որ MTV VMA 2015 մրցանակաբաշխության ժամանակ Քանիեն եւ Թեյլորը հաշտվել են։ Հայտնի աստղերի հարաբերությունները լարված էին դեռեւս 2009-ից, երբ MTV մրցանակաբաշխության շրջանակներում Սվիֆթն արժանացել էր «Տարվա տեսահոլովակ» մրցանակին, իսկ Քանիեն փորձել էր վերցնել այն եւ հանձնել Բեյոնսեին։



© NEWS.am STYLE