«Love Song to the Earth» երգը՝ Փոլ ՄաքՔարթնիի, Բոն Ջովիի, Նիկոլ Շերզինգերի, Ֆերգիի եւ այլ աստղերի կատարմամբ

17:13   5 սեպտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է նոր բարեգործական երգ՝ «Love Song to the Earth», որի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Փոլ ՄաքՔարթնին, Բոն Ջովին, Շերիլ Քրոուն, Լեոնա Լյուսիը, Նիկոլ Շերզինգերը, Ֆերգին, Շոն Փոլը եւ ուրիշներ։

Ստեղծագործությունը նվիրված է ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովին, որի շրջանակներում քննարկվելու է կլիմայական փոփոխությունների հարցը, ինչպես նաեւ Կիոտոյի արձանագրության 11-րդ  համաժողովին։

Այս կարեւոր միջոցառումներն անցկացվելու են սույն թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը։

 

 



© NEWS.am STYLE