Մոսկվայում Aerosmith խմբի մենակատարը երգել է թափառական երաժշտի հետ

18:28   5 սեպտեմբերի, 2015

Մոսկվայում Aerosmith խմբի մենակատար Սթիվ Թայլերը երգել է թափառական երաժշտի հետ։ Թայլերը քաղաքի կենտրոնում զբոսնելիս հանդիպել է թափառական երաժշտին եւ նրա հետ երգել «I Don`t Want to Miss a Thing» հիթը։ Բոլորը՝ անցորդները, աշխարհահռչակ երգիչն ու թափառական երաժիշտը, հիացած են եղել ու վայելել են այդ երջանիկ րոպեները։

Նշենք, որ խումբը Մոսկվա է ժամանել Քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպվելիք համերգին մասնակցելու համար։  

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE