Երկու փառատոն` մեկ երկնքի տակ. Լոռին կմիավորի խորովածի եւ «գանձերի» սիրահարներին

15:50   8 սեպտեմբերի, 2015

Այս տարի հայկական երկու փառատոն միաժամանակ տեղի կունենա Լոռու մարզում: Սեպտեմբերի 12-ին Ախթալայում արդեն 7-րդ անգամ կանցկացվի խորովածի, իսկ Օձունում` «Օձունի գանձեր»` թվով 4-րդ փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկու փառատոների կազմակերպիչներ` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը, The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը խոսեցին փառատոների անցկացման նպատակի եւ կարեւորության մասին:

Մեխակ Ապրեսյանն իր խոսքում նշեց, որ փառատոները ներքին եւ միջազգային տուրիզմը զարգացնելու լավ միջոց են, որոնք արդեն իսկ տարածվել են մեզանում:

«Ես տեսնում եմ, որ արդեն հատուկ տուրեր են կազմակերպում դեպի փառատոների անցկացման վայրեր, ինչը խթանում է զբոսաշրջությունը: Նմանատիպ փառատոները լավ առիթ են մոռացված ավանդույթները վերաարժեվորելու եւ հայկական մշակույթը` հատկապես խոհանոցային, ավելի զարգացնելու»,-ասաց նա:

Պարոն Մամուլյանի խոսքով էլ` խորովածի փառատոնն արդեն միջազգային հնչեղություն ունի: «Մենք վաղուց Ախթալան հռչակել ենք որպես խորովածի մայրաքաղաք, քանի որ մեր ուսումնասիրություններով` այն ամենահին բնակավայրն է, որտեղ պատրաստել են խորոված: Ինչպես գիտեք, աշխարհում ընդունված է տարբեր կերակրատեսակների օրեր հայտարարել, եւ մենք սեպտեմբերի երկրորդ շաբաթը հայտարարում ենք խորովածի միջազգային օր»,-նշեց նա` հավելելով, որ այս տարի փառատոնին Ռուսաստանից փորձագետներ եւ խոհանոցային քննադատներ են ներկա լինելու, ովքեր նաեւ ժյուրիի անդամ են լինելու:

Անդրե Սիմոնյանը, խոսելով երկու փառատոների գեղարվեստական մասի վերաբերյալ, ասաց, որ փորձելու են համատեղել երաժշտական, մշակութային եւ խոհանոցային ոլորտները: «Կլինի կետչուպով նկարչության մրցույթ, լարախաղաց, իսկ միջոցառումը կվարի Վիտամին ակումբից հայտնի Վաչեն»

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE