Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ին կներկայացնի Գոռ Սուջյանը

21:10   22 հունվարի, 2013

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթին  Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Երգի ընտրությունը կկատարվի ազգային ընտրությամբ` հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:Հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: Եվրատեսիլ 2013 կմեկնի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:

Հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես ՀՀ-ից այնպես էլ արտերկրից: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ.-ի փետրվարի 20-ը: Մանրամասներ կարող եք գնտել www.1tv.am կայքում:



© NEWS.am STYLE