Համացանցում տարածված լուրերը, թե հաջորդ տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը, ապատեղեկատվություն է. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
«Հանրային հեռուստաընկերությունը նման որոշումները հայտնում է պաշտոնական հաղորդագրության տեսքով, իսկ նման հաղորդագրություն մենք չենք տարածել, նշանակում է՝ դա ապատեղեկատվություն է։ Մենք չենք հաստատել անգամ մեր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016»-ին։ Այժմ մենք զբաղված ենք միայն «Մանկական եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներով։ Կխնդրեի սպասել մեր պաշտոնական հաղորդագրությանը»,-եզրափակեց նա։
Նշենք, սակայն, որ ինքը՝ Իվետան, դեմ չէր լինի մասնակցել «Եվրատեսիլ»-ին։ Այս մասին երգչուհին ասել էր մեզ հետ զրույցում։ «Ամբողջովին պատրաստ եմ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես»,-հայտարարել էր նա։
Շ. Շուշան