Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը եւ Ռայան Գոսլինգը՝ «The Big Short» ֆիլմի թրեյլերում

11:27   23 սեպտեմբերի, 2015

Paramount Pictures-ի Youtube-ի ալիքում հրապարակվել է ռեժիսոր Ադամ ՄաքՔեյի «The Big Short» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Բրեդ Փիթի, Քրիստիան Բեյլի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։ Ֆիլմում խաղացել են նաեւ Սելենա Գոմեսը, Ֆինն Ուիթրոքը եւ Մարիսա Թոմեյը։

«The Big Short» ֆիլմը նկարահանվել է Մայքլ Լյուիսի «The Big Short: Inside the Doomsday Machine» գրքի հիման վրա, որում բացատրվում են 2007-2009թթ-ի ֆինանսական ճգնաժամի պատճառները։



© NEWS.am STYLE