«Էմմի-2015»-ի մրցանակակիր դերասանուհին՝ հայ դիզայների զգեստով (ֆոտո)

17:08   23 սեպտեմբերի, 2015

Յուրաքանչյուր հնչեղ մրցանակաբաշխության ավարտից հետո համաշխարհային մամուլը քննարկում է ոչ միայն հաղթողների անունները, այլեւ զգեստները, որոնցով աստղերը փայլել են կարմիր գորգի վրա, ինչպես նաեւ մրցանակը ստանալիս։

Վերջերս տեղի է ունեցել «Էմմի-2015»-ը, եւ Myciin.com կայքը նկատել է, որ մրցանակակիրներից մեկը ներկայացել է հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի հեղինակած զգեստով։

Խոսքը Ռեգինա Քինգի մասին է, ով մրցանակ ստացավ «սահմանափակ նախագծի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։



© NEWS.am STYLE