Սեքսը որպես էներգիայի աղբյուր

23:19   24 հոկտեմբերի, 2015

Սեքսի շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր ֆիզիկական եւ հուզական, հոգեբանական եւ հոգեւոր վիճակը:

Մեզանից յուրաքանչյուրն ավելի շատ սեքսի կարիք ունի: Իդեալական սեքսի:

Սեռական էներգիան մեզ համար իդեալական վառելիք է: Սեքսի շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր ֆիզիկական եւ հուզական, հոգեբանական եւ հոգեւոր վիճակը:

Եթե դուք էլ ինձ նման եք, ուրեմն ուտում եք ասայի եւ այլ հատապտուղներ, յոգայով եւ մեդիտացիայով եք զբաղվում: Ու նաեւ կանոնավոր կերպով սեռական հարաբերություններ եք ունենում առողջությունը պահպանելու համար:

Ֆիզիկական տեսանկյունից, կանոնավոր կերպով սեռական հարաբերություններ ունեցող մարդկանց մարմնում անհրաժեշտ քանակությամբ հորմոններ եւ նյարդափոխանցիչներ են արտադրվում: Մեր ուղեղն արտադրում է քիմիական նյութեր, որոնք օգնում են մեզ ավելի լավ զգալ եւ ավելի հեշտորեն հաղթահարել կյանքի դժվարությունները:

Օրգազմը նպաստում է դոպամինի արտազատմանը, ինչից արյան մեջ բարձրանում է կոկայինի մակարդակը: Դա մեզ դեպի հաջողություն է մղում, մեծացնում է ուժի եւ ինքնավստահության զգացումները: Օրգազմի ընթացքում արյան մեջ բարձրանում է օկսիտոցինի մակարդակը, ինչը բարելավում է շփվողականությունը, ինչպես նաեւ ամրապնդում է զուգընկերոջ հանդեպ զգացմունքները եւ ուղի է բացում դեպի մարդկանց հետ ավելի խորը հարաբերություններ: Ի հավելումն վերը թվարկվածին, օկսիտոցինը նվազեցնում է կորտիզոլի՝ սթրեսի հիմնական հորմոնի մակարդակը:

Երբ դուք սեռականորեն ակտիվ եք, ձեր օրգանիզմը հսկայական քանակությամբ ֆերոմոններ է արտադրում, որոնք ձեզ ավելի գրավիչ են դարձնում հակառակ սեռի համար: Դա իմ ամենասիրելի օծանելիքն է:

Եթե պիտի անհրաժեշտաբար մաքրեք ձեր գիտակցությունը, կարող եք զբաղվել մեդիտացիայով կամ սեքսով: Կամ էլ՝ եւ մեկով, եւ մյուսով: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգազմն ու մեդիտացիան միացնում եւ անջատում են ուղեղի միեւնույն հատվածները: Դուք աշխատանքի կվերադառնաք կենսական ուժերով եւ էներգիայով լեցուն: Սեքսը մեզ ոչ միայն ավելի գեղեցիկ, հանգիստ ու առույգ է դարձնում, այլեւ ինքդ քեզ եւ զուգընկերոջդ հետ նույն հաճախության վրա մնալու ամենակարեւոր աղբյուրներից մեկն է: Եվ երբ ձեր ինտիմ հարաբերությունները ներդաշնակ են, դա դրականորեն է ազդում նաեւ ձեր կյանքի այլ կողմերի վրա:

Ինչպես ամեն ինչում, սեքսում նույնպես լինում է «արագ սնունդ» եւ «սնունդ համադամասերների համար»: Սեքսը մեզ հարստացնում է էներգիայով, ինչը մեզ մերկացնում է հուզական եւ ֆիզիկական առումով:

Մեզ ընդամենը այնպիսի տեղ է պետք, որտեղ հնարավոր լինի թուլանալ, լինել այն, ինչ կանք եւ լիցքավորվել: Բայց ոչ բոլորը գիտեն, որ ինտիմ հարաբերությունները դրա ամենաարագ եւ լավագույն լուծումն են: Այդ ալքիմիայի առանցքային բաղադրիչն ազնվությունն է: Սեփական մտքերը, զգացմունքներն ու քմայքները բարձրաձայնելը սեռական մերձության պայմաններից մեկն է: Փոխանակ ամաչեք եւ վախենաք ձեր զգացմունքներն ի ցույց դնելուց, դրանց մասին պատմեք զուգընկերոջը:

Աղբյուրը՝ Sex: Your Power Source via Клубер



© NEWS.am STYLE