«Օսկար-2016». Թաիլանդը ներկայացրել է ֆիլմ նույնասեռական ընտանիքի մասին

15:07   24 սեպտեմբերի, 2015

«How to win at checkers (every time)» ֆիլմը, որը ներկայացվելու է «Օսկար 2016-ին», պատմում է նույնասեռական ընտանիքի մասին։ Թաիլանդական արտադրության այս ֆիլմը առաջադրվելու է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, հայտնել է ABC News-ը։

Ֆիլմում գլխավոր հերոս 11-ամյա Ջոշ Կիմին մեծացնում ու դաստիարակում է իր նույնասեռական եղբայրը։

«Այս ֆիլմը խոսում է այն թեմաներից, որոնց մասին Թաիլանդում չեն բարձրաձայնում»,- ասել է Թաիլանդում կինոյի ազգային ֆեդերացիայի քարտուղար Վիրասակ Կովսուրատը։

Նշենք, որ Թաիլանդում ֆիլմը վարձույթում հայտնվել է հուլիսից։



© NEWS.am STYLE