Դմիտրի Շեպելեւը Ժաննա Ֆրիսկեի հոր դեմ դիմում է ներկայացրել ոստիկանություն

10:05   26 սեպտեմբերի, 2015

Կրկին սկանդալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում։ Երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, վիճել է նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւի հետ՝ վիրավորելով եւ սպառնալով նրան: Վլադիմիրը սպառնացել է սպանել հայտնի շոումենին, քանի որ վերջինս թույլ չի տվել նրան տանել 2-ամյա Պլատոնին։

Այս սկանդալից հետո Դմիտրի Շեպելեւը Ֆրիսկեի դեմ ոստիկանությունում ներկայացրել է դիմում, որով նա խնդրում է իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել 63-ամյա Վլադիմիրին, հայտնել է Super.ru-ին՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ավելին, Շեպելեւը հայտնել է, որ Ֆրիսկեն իր գրպանից ցանկացել է, իբրեւ թե, ատրճանակ հանել ու սպանել իրեն։

 



© NEWS.am STYLE