Փիրս Բրոսնան. «Սալմա Հայեքի օրգազմի խճանկարը իմ դերասանական կարիերայի պիկերից մեկն է»

15:32   28 սեպտեմբերի, 2015

Օրեր առաջ Միլանի Նորաձեւության շաբաթին մասնակցած Սալմա Հայեքը «Lessons in Love» ֆիլմում ցուցադրել է տղամարդու օրգազմի չորս տեսակ։ Նրա գործընկեր Փիրս Բրոսնանը Digital Spy –ին տված հարցազրույցում գովաբանել է Սալմային եւ նշել, որ նա անկրկնելի զգացողություններ է ապրել այդ տեսարանից։

«Կարծում եմ՝ երկու թե երեք անգամ ենք փորձել այդ տեսարանը։ Շատ ծիծաղելի էր։ Ես վստահ չէի, որ կկարողանայի այդպես անել։ Հավանաբար, նա էլ վստահ չէր։ Այն իսկապես ստացված էր։ Սալմա Հայեքի օրգազմի խճանկարը իմ դերասանական կարիերայի պիկերից մեկն է»,- գրել է դերասանը։



© NEWS.am STYLE