Ցտեսություն, Քրիստին Ուզունյան. Ջենիֆեր Գարները չորրորդ երեխան կպարգեւի Բեն Աֆլեքին

14:15   28 սեպտեմբերի, 2015

Երեւում է, Բեն Աֆլեքը իսկապես որոշել է վերադառնալ ընտանիք, չէ որ շուտով Ջենիֆեր Գարները չորրորդ երեխան կպարգեւի հայտնի դերասանին։

IBTimes-ի փոխանցմամբ՝ դերասանուհին այս մասին տեղեկացել է նկարահանման հրապարակում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ արդեն մի քանի օր է Ջենիֆերը սրտխառնոց եւ թուլություն է զգում։

Փաստորեն, շուտով լույս աշխարհ կգա հոլիվուդյան դերասանի չորրորդ երեխան։

«Բենն իսկապես ընդունել է իր սխալները։ Նա համոզված է, որ իր հղի կինը նրան կրկին կընդունի»,- հայտարարել է Աֆլեքի ընկերը։

 



© NEWS.am STYLE