Ոստիկանությունը «այցելել է» Քանի Ուեսթի համերգից հետո կազմակերպված երեկույթին

13:37   28 սեպտեմբերի, 2015

Քանիե Ուեսթը երկու օր շարունակ համերգներ է տվել Բեւերլի Հիլսում։ Բնականաբար ետնաբեմում նրան սատարել են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջեները եւ փոքրիկ Նորթը, ովքեր չէին մոռացել նաեւ լուսանկարվելու մասին։ Սակայն համերգի վերջաբանն այնքան էլ գեղեցիկ չի ստացվել։

TMZ-ի փոխանցմամբ՝ Ուեսթի համերգից հետո Բեւերլի Հիլսի առանձնատներից մեկում կազմակերպված երեկույթին, որին անգամ ռեփերը չի հասցրել ներկա լինել, հայտնվել են ոստիկանները, քանի որ հարեւանները բողոքել են բարձր աղմուկից։ Երեկույթը շատ արագ չեղյալ են հայտարարել, եւ բոլոր հյուրերը ստիպված հեռացել են։



© NEWS.am STYLE