Ռիհանայի նախկին ընկերն իր նոր Lamborghini-ն կայանել է տան հյուրասենյակում

17:06   28 սեպտեմբերի, 2015

Քրիս Բրաունը կրկին բոլորի ուշադրության կենտրոնում է։ Վերջերս Ռիտա Օրայի հետ գեղեցիկ զուգերգ թողարկած Բրաունը նոր լուսանկարել է տեղադրել Instagram-ում եւ ցուցադրել, թե որտեղ է կայանել իր նոր Lamborghini Aventador SV-ն։

Այո, հայտնի երգիչը մեքենան կայանել է իր տան հյուրասենյակում։

Երգչի դուստրը նույնպես գնահատել է հայրիկի կես միլիոն դոլարանոց մեքենան, որն ամբողջ աշխարհում թողարկվել է 600 օրինակով։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE