Ինչպես առանց գումարի երջանկություն պարգեւել կանանց

21:16   10 հոկտեմբերի, 2015

Տղամարդիկ գիտեն, թե ինչպես է պետք գրավել կանանց սիրտը։ Իսկ ինչպես կարելի է առանց գումարի երջանկություն պարգեւել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։

Առաջին հերթին պետք չէ ընտրել այնպիսի «աստվածուհու», որի մեկ պայուսակը ձեր ամբողջ զգեստապահարանից թանկ է․ հակառակ դեպքում հոգեբանական ճնշվածությունն անպակաս է։

Պետք է հասկանալ, որ կնոջ համար լավագույն նվերը հենց տղամարդն է, ուստի հարկավոր է հետեւել ձեր կերպարին եւ շեշտադրել այն առավելությունները, որոնք յուրօրինակ ու տարբերվող կդարձնեն ձեզ։ Կարելի է սպիտակ վերնաշապիկ հագնել եւ գեղեցիկ թիթեռ-փողկապ կրել։ Իսկ տեսքն ավելի կատարյալ դարձնելու համար կարելի է նաեւ հագնել ջինսե բաճկոն եւ վերածվել հանրահայտ աստղի, որը միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է։

Արտաքին տեսքը ապահովելուց հետո կարելի է հանդիպման հրավիրել կնոջը։ Գումար չունենալու դեպքում դա կարող է լինել զբոսանք լուսնի շողերի ներքո․ սա եւ անվճար է, եւ ռոմանտիկ, եւ թույլ է տալիս ձեզ թոթափել աշխատանքային օրվա ծանր բեռը։

Կա նաեւ մեկ այլ տարբերակ։ Կարելի է միասին գնալ բացօթյա համերգների, տարբեր ցուցադրությունների եւ փառատոնների։ Սակայն կարեւորը չափի զգացումն է։ Մի փորձեք ցույց տալ, թե որքան զիլ եք դուք, քանի որ կանայք միանգամից հասկանում են դա եւ հիասթափվում։ Կեղծիքի վրա հարաբերություններ մի կառուցեք։

Սակայն լավագույն տարբերակը սովորելն ու գումար վաստակելն է, որպեսզի կանանց երջանկություն պարգեւելու համար փողը խնդիր չլինի։

Աղբյուրը՝ Sdama.ru



© NEWS.am STYLE