Փարիզում երկրպագուները «հարձակվել են» Սելենա Գոմեսի վրա

11:04   29 սեպտեմբերի, 2015

Սելենա Գոմեսը մեկնել է Փարիզ, որտեղ հանգստյան օրերին նա զբաղվել է իր «Revival Tour» համերգային շրջագայության գովազդային արշավով, հայտնել է TMZ-ը։

Սելենան այցելել է փարիզյան «Yeels» ռեստորանը, որի մուտքի մոտ նրան են սպասել հարյուրավոր երկրպագուներ, որոնք իրենց սիրելի աստղի հետ լուսանկարվելու համար «հարձակվել են» նրա վրա։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ նույն իրավիճակում հայտնվել էր Ջասթին Բիբերը, որը Փարիզում ներկայացնում էր իր «What Do You Mean» հիթը։

 



© NEWS.am STYLE